Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության քննիչը բռնաբարության գործը կողմնակալ է քննել, բռնաբարողին էլ` sms-ներ ուղարկել (Տեսանյութ)

Հունիս 16,2014 17:00

Այսօր Բաղրամյան 26-ի դիմաց կանանց բռնությունների դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների կոալիցիան բողոքի ակցիա է անցկացրել:
Նախագահական նստավայրի դիմաց նրանք բռնաբարված կոնկրետ մի կնոջ՝ Հասմիկի, շահերն էին պաշտպանում: Տուժող կնոջ փաստաբան Նոնա Գալստյանը իր պաշտպանյալի գործը համառոտ ներկայացրեց նաեւ քաղաքացիների եւ նամակների ընդունման բաժնի պետին՝ Աիդա Ասատրյանին:

«Հետաքրքրվեց՝ գործն ինչ ընթացք է ստացել, հետո ասաց մեր պահանջ-նամակը կարող ենք գցել արկղի մեջ, մեկ ամսվա ընթացքում մեզ կպատասխանեն»,- պատմեց փաստաբանը: Նրա խոսքով, Հասմիկին բռնաբարած երիտասարդը աղջկա ընկերն է եղել: Այլ մանրամասներ բռնաբարած տղայի կամ Հասմիկի մասին փաստաբանը չցանկացավ ներկայացնել:

cuyc_serakan_brn_3 cuyc_serakan_brn_1 cuyc_serakan_brn_4
Ի դեպ, փաստաբանի հետ Աիդա Ասատրյանը հանդիպման էր հրավիրել նաեւ կանանց կոալիցիայի անդամ Լարա Ահարոնյանին, բայց նրան չէր ընդունել, միայն փաստաբանին էր լսել:

«Քննիչի կողմից բազմաթիվ թերացումներ ենք արձանագրել: Գործը քննող 3 քննիչն էլ այս գործով շահագրգռված են եղել: Առաջին քննիչի շահագրգռվածության հարցում փաստեր էլ ունենք: Այդ քննիչը մեր կողմից մեղադրյալ համարվողի հետ գտնվել է մտերմիկ ընկերական հարաբերությունների մեջ, հաղորդագրություններ են փոխանակել: Քննիչը ծառայություններ է ակնկալել ստանալ այդ անձնավորությունից իր մեքենայի առք ու վաճառքի հետ կապված:Բայց բազմակողմանի քննություն անցկացնելու համար քննիչն իրավունք չուներ այդ անձի հետ որեւէ հարաբերություն հաստատել»,- դժգոհեց փաստաբանը:
Թե ինչու է երեք քննիչ բռնաբարության գործում ներգրավվել, փաստաբանը բացատրեց, առաջին քննիչին բացարկ են հայտնել ու մինչեւ գործը չի հասել դատարան եւ չեն ստացել դատարանի արձանագրությունը՝ քննիչի կողմից գործը խախտումներով քննելու մասին, քննիչը չի փոխվել: Երկրորդ քննիչին էլ են բացարկ հայտնել՝ կրկին շահագրգռվածության եւ կողմնակալ քննության համար: Երկրորդ քննիչի դեպքում էլ է, ըստ նրա, դատարանն արձանագրել, որ թերություններով է քննել: Նոնա Գալստյանի խոսքով, վերջին քննիչը երկու ամիս է գործը քննել ու կարճել:

«Կանանց ռեսուրսային կենտրոն » հ/կ ղեկավար Լարա Ահարոնյանն էլ նկատեց, որ Հասմիկը արդեն երկու տարի է փորձում է իր իրավունքները վերականգնել «Պահանջում ենք գործը չկոծկել»:

Նրա խոսքով, 3 քննիչներն էլ չեն պահել Հասմիկի անձնական տվյալների գաղտնիությունը ու մանրամասները պատմել են աղջկա ընկերներին, դեպքի որոշ հանգամանքների էլ կարեւորություն չեն տվել, նսեմացրել են աղջկան՝ ասելով, թե գիտեն՝ ինչու է նա նման բան արել. «Վերեւեներից կողմնակալություն են փորձում ցույց տալ եւ փակել գործը»:
Առաջին քննիչը, ում փաստաբանը մեղադրում էր բռնաբարող երիտասարդի հետ մտերմիկ ընկերական հարաբերությունների մեջ, Ոստիկանության քննիչ Արմեն Կավեյանն է: Նրա հետ զրույցը` առաջիկայում:

«Կանանց ռեսուրսային կենտրոն » հ/կ-ի տվյալներով, վերջին երեք տարում կանանց նկատմամբ տեղի ունեցող սեռական բռնությունների աճ է գրանցվել:
2011-ին` 71 դեպք, 2012-ին` 105 դեպք, իսկ 2013-ին` 113 դեպք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30