Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ բաժնի պետ. «Դիմորդը հեռացվել է քննասենյակից»

Հունիս 16,2014 16:35

Հունիսի 3-ից մեկնարկել են միասնական քննությունները: Դիմորդները քննություն են հանձնել Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ընդհանուր պատմություն, Հայոց լեզու եւ գրականություն, Ֆիզիկա եւ Օտար լեզու առարկաներից: Արդեն իրականացվում է նաեւ նշված առարկաների գծով բողոքարկման գործընթացը, իսկ Օտար լեզու առարկայի քննության արդյունքների բողոքարկումը կկայանա հունիսի 19-ին:

Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանից հետաքրքրվեց, թե հատկապես ի՞նչ բնույթի են բողոքարկումները: Պարոն Իսպիրյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ դրանց թիվը կրճատվել է, եղածներն էլ հիմնականում տեխնիկական բնույթի են:
«Օրինակ քննությունների առաջին օրվա՝ Կենսաբանություն առարկայի հետ կապված 50 բողոքարկում է եղել, ամենաշատ բողոքարկումները Հայոց լեզվից են՝ 123 դիմորդ, ֆիզիկայի բողոքարկումը դեռ ընթանում է եւ ամեն քննական կենտրոնում մեկ-երկու հոգի է դիմել»,-ասաց ԳԹԿ բաժնի պետը: Նրա խոսքով, երբ ցուցակը կախելուց հետո դիմորդի պատկերացրած գնահատականը չի համապատասխանում ցուցակում եղածին, դիմորդների 75%-ը վերահաշվարկ է պահանջում: Իսպիրյանի հավաստմամբ, թեստի կամ որեւէ առաջադրանքի հետ կապված բովանդակային բնույթի բողոքարկում մինչ այժմ չի եղել: «Դիմումների մի ստվար խմբի մոտ ավելի շատ խնդրանք է. անբավարար ստացած երեխաների ծնողները խնդրում են, որ երեխան նորից հանձնի քննությունը, քանի որ, ըստ իրենց, վատ է զգացել ու լավ չի գրել աշխատանքը: Որպես կանոն, այդպիսի դիմումները չեն ընդունվում: Եթե երեխան քննական կենտրոնում չի դիմել բժշկի օգնության, ապա հետո նման խնդրանքները չեն բավարարվում»,-մանրամասնեց Արա Իսպիրյանը:
Aravot.am-ը հարցրեց՝ ունեցե՞լ են քննությունից հեռացման դեպք եւ ի՞նչ պատճառով: «Այո, եղել է նման մեկ դեպք, պատճառն էլ այն էր, որ դիմորդը տեխնիկական միջոց էր օգտագործել քննության ժամանակ՝ առաջադրանքը կատարելիս»,-պատասխանեց պարոն Իսպիրյանը:

Նրա խոսքով, օրինակ հայերենի քննությանը 7 դիմորդ վատ է զգացել, տեղում դիմել է բժշկի օգնությանը ու կիսատ թողել քննությունը: Այդ դիմորդները քննություն կհանձնեն երկրորդ փուլում: Իսկ ընդհանրապես հայերենի քննության արդյունքների բողոքարկման 123 դիմումից 100-ը վերահաշվարկի պահանջ է եղել: Արա Իսպիրյանից տեղեկացանք, որ քննությունների առաջին օրը 38 բացակա է գրանցվել ողջ Հայաստանի տարածքում, բացակաների գծով ռեկորդակիր են հայոց եւ օտար լեզուները՝ համապատասխանաբար 200 եւ 220 բացակա: Մեր զրուցակիցը սա բացատրում է նրանով, որ եթե դիմորդը նախորդ առարկայից անբավարար է ստացել, մտածել է՝ իմաստ չունի հաջորդին մասնակցել:

Հիշեցնենք, որ քննական կարգի համաձայն, դիմորդները անհամաձայնության դեպքում, քննության արդյունքը բողոքարկում են 5 օր հետո՝ նույն կենտրոնում, որտեղ հանձնել են քննությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30