Այսօր առավոտյան «Միկա-ցեմենտ» ընկերության 300-ից ավելի աշխատակից բողոքի մեծ ակցիա էր կազմակերպել գործարանի բակում: Ինչպես արդեն հայտնել է armlur.am-ը, աշխատողները սպառնացել էին, մինչև հունիսի 15-ն իրենց աշխատավարձերը չմարելու դեպքում, շարունակել բողոքը ավելի մեծ թափով: Նրանք պահանջում են 7 ամսվա իրենց աշխատավարձը: Գործարանի ներկա տնօրինությունն անտարբեր էր բակում կատարվող իրադարձությանը: Այս անգամ, սակայն, աշխատողներին էին միացել գործարանի պահակախումբն ու արտադրամասի վարիչները:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում