Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Մեղրյանի խոսքը

Հունիս 16,2014 15:45

1992 թ. հունիսի 13-ին ռուսական 23-րդ դիվիզիան հայաթափեց և ադրբեջանցիներին հանձնեց Շահումյանի շրջանը: Այս հարցի շուրջ խոսելու և Շահումյանում զոհվածներին հիշատակին տուրք տալու նպատակով հունիսի 13-ին «Հունիսի 13» նախաձեռնությունը Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության գրասենյակում կազմակերպել էր լսումներ, որին մասնակցում էին ազատամարտիկներ, շահումյանցի ականատեսներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Լսումների ժամանակ ցուցադրվեց նաև տեսանյութ, որտեղ հնչում է Շահումյանի շրջանի հրամանատար, հետագայում «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանի խոսքը:

«Մեր պահանջն այն է, որ մենք՝ որպես ազգ, ապրենք մեր պատմական հայրենիքում որպես մեր հողի լիարժեք տերը և ապրենք որպես հայ: Երկրորդ՝ ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական անհրաժեշտություն է Ղարաբաղի հետ միանալը: Մեր միակ փրկությունը, հայ մնալու մեր միակ երաշխիքն այն է, որ մենք ապրենք Ղարաբաղի հետ՝ մի պայմանով, մի խնդրով և մի ցավով»,- Շահեն Մեղրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30