Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր լուռ համաձայնությամբ Ալիևը ոչնչացնում է ժողովրդավարությունը. Յունուսը՝ ՆԱՏՕ-ի սեմինարին. Contact

Հունիս 16,2014 15:18

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը բողոքի ցույց է անցկացրել Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոզ Ռոթ» սեմինարի ժամանակ, փոխանցում է «Կոնտակտ» լրատվականը:

«Fours Seasons» հյուրանոցում հունիսի 16-ին «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հեռանկարներ» մեկնարկած ժողովի ընդմիջմանը Յունուսը միջոցառման մասնակիցներին է բաժանել Ադրբեջանում տեղի ունեցող բռնաճնշումների դեմ ԽԺԻ-ի հայտարարության տեքստը, իսկ նրա աջակիցները պարզել են «Ազատություն խղճի դատապարտյալներին» գրությամբ պաստառներ:

«Ի՞նչ եվրաինտեգրման և կայունության մասին եք խոսում, երբ երկրում 130 քաղբանտարկյալ կա», – ներկաներին ասել է Յունուսը՝ նշելով, որ Ադրբեջանը չունի ապագա այնպիսի կոռուպցիայի և ավտորիտարիզմի պայմաններում, որն առկա է երկրում:

Նա դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանի նախկին դեսպան Մեթյու Բրայզային՝ խնդրելով, որ իր ելույթի ժամանակ իրական գնահատական տա երկրում տեղի ունեցող դեպքերի մասին:

Իրավապաշտպանը նաև խոսել է Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մասին՝ նշելով, որ նրա դեմ մեղադրանք է ներկայացվել միայն այն բանի համար, որ նա մասնակցել է հայ-ադրբեջանական համատեղ կայքի ստեղծման նախագծին:

Վերջում Յունուսը ներկաներին մաղթել է հաճելի թեյըմպում և զգուշացրել. «Ձեր լուռ համաձայնությամբ Ալիևի համակարգը ոչնչացնում է ժողովրդավարության գաղափարները, ինչը երկրի աղետալի վախճանին կհանգեցնի»:

Սեմինարին մասնակցելու համար նաև Բաքու է մեկնել հայկական պատվիրակություն, որի անդամներն են՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը և ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30