Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Կիսելյովին լուրջ չեն վերաբերվում, բայց հավուր պատշաճի ընդունո՞ւմ են

Հունիս 16,2014 14:48

«Ո՞վ որոշեց՝ ով շատ լռեց, ով քիչ խոսեց, հակադարձումներ են եղել, ո՞վ է ասում, որ լռություն է եղել, ու տերն ու ծառայի հարաբերություններ են: Կանխակալ վերաբերմունք է, հասկանում եք, որ հակառուսականները սա գնահատում են և փորձում ընթացք տալ, որ տեսեք, ռուս ներկայացուցչին տեղը դրեցինք, եվրոպամետները ցույց տանք, թե ինչքան են լավ ծառայում Եվրոպական տերերին և իշխանության որևէ քայլը չեն գնահատելու։ Եղել են վաթսունից ավելի հ/կ-ների ներկայացուցիչներ ու ակտիվ հակադարձել են ու իրենց սեփական հարցադրումներն են արել»,-այսօր խորհրդարանում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանն ի պատասխան լրագրողներից մեկի հարցի՝ ինչպե՞ս կմեկնաբանի ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունը, թե ռուս վերլուծաբան Դմիտրի Կիսելյովի հետ հանդիպմանը  խորհրդարանում հիշեցնում էր տեր ու ծառայի հարաբերություն և ոչ թե գործընկների, քանի որ այդպես էլ իշխանական կողմից հակադարձումներ չեղան:

Հիշեցնենք, խորհրդարանական բրիֆինգներում ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն անգամ ռուս լրագրողին պաշտպանողներին իր բանաստեղծությունն էր ձոնել: Հերմինե Նաղդալյանն ասաց. «Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը, որը նա գրել է 1987թ.-ին, այդ մասին խոսվել է ու ընթերցել է ոչ թե ինչ-որ մեկին ձոնելու համար, այլ հիշեցնելու, որ ինքը նման բանաստեղծություն է գրել և վերաձոնելու անհրաժեշտություն առաջացավ։ Սա մեկ բաժակ ջրում փոթորիկ էր, ու մեր ոչ իշխանական գործընկերներն աշխատեցին իրենց դիվիդենդները քաղել ու ըմբոշխնել այդ թեման, շատերը թեմա չունեին, ու այդ առումով Կիսելյովը ժամանակին էր եկել»։

Հերմինե Նաղդալյանը հավատացրեց, որ Կիսելյովի հետ հանդիպմանը բոլորն էլ հնարավորություն ունեին գալու և իրենց տեսակետը հայտնելու. «Այնպես չի, որ բոլոր ներկաները իշխանական ներկայացվածություն ունեին, նրանք ունեին շատ լավ հնարավորություն հակադարձելու և շատերը հակադարձել են, ակումբը ազատ հարթակ է»։

Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանի համոզմամբ՝ միան այն, որ քննարկում ենք ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հայտարարություններն, արդեն լրջություն են նրան հաղորդում: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ անլուրջ մարդո՞ւ են նման կերպ ընդունել, պատգամավորը պատասխանեց. «Անլուրջ մարդու չենք ընդունել, մարդ է, որ իր կարծիքն է հայտնել, վերաբերվեք որպես կարծիքի»։

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց, որ հայ-ռուսական բարեկամական ակումբը, որտեղ հյուրընկալվել էր Կիսելյովը, գտնվում է ԱԺ-ի շենքում: Նա տեղեկացրեց, որ շատ շուտով ՌԴ Պետդումայի շենքում պետք է բացվի զուգահեռ ակումբ, որի վերաբերյալ նույն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ու այն հավասարազոր է լինելու մեզ մոտ եղած ակումբին: «Մենք պիտի փորձենք ավելի զգոն լինել ու հասկանալ ռազմավարական գործընկեր երկրներոմ ինչ են մտածում, ինչ հավակնություններով են հանդես գալիս, եթե այս ամենը չիմանանք, շատ շուտով բոբիկ ենք մնալու»,-ասաց նա:

Հարցին՝ ի վերջո, ո՞վ էր Կիսելյովին հրավիրել ՀՀ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Կիսելյովը, չգիտեմ՝ ինչ խնդիրներով էր Հայաստանում, բայց եկել էր, և առիթ էր, որ գար ու հանդիպեր մեզ հետ»: Նա տեղեկացրեց, որ այդ հանդիպմանը ոչ իշխանական պատգամավորները ևս հրավիրված են եղել, մասնակցել են հ/կ-ների ներկայացուցիչներ, ու սխալ է տեսակետը, թե իրենք չեն պատասխանել Կիսելյովին. հ/կ-ների ներկայացուցիչներն են դա արել, պատգամավորները եւս:

Հայ տաքսիստի՝ ռուսերեն չիմանալու՝ Կիսելյովի դիտարկման առիթով էլ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ չեն թողել, որ տաքսիստին վիրավորեն ու տեղում արձագանքել են: Լևոն Մարտիրոսյանն էլ հումոր արեց. «Տաքսու վարորդը եվրոպամետ է եղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30