Ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» մի խումբ անդամներ բողոքի ցույց են անցկացրել Բաքվում գտնվող հայկական պատվիրակության դեմ, հայտնում է «Հաքքին.ազ»՝ հղում անելով «Ենի Մուսավաթ»-ին:
Ցույցը տեղի է ունեցել «Four Seasons» հյուրանոցի մոտ, որտեղ մնում են հայ պատվիրակները:
Ոստիկանությունը ցրել է ցույցը և վերցրել բոլոր պաստառները:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոզ Ռոթ» սեմինարին մասնակցելու համար Հայաստանից Բաքու է մեկնել 3 հոգանոց պատվիրակություն՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը և ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, որն էլ գլխավորում է պատվիրակությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ