Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք ապրանքատեսակների գներ կթանկանան

Հունիս 16,2014 13:45

«Հոսանքի բարձրացումը բարձրացնելու Է նաև ապրանքատեսակների գները՝ հացից սկսած մինչև այլ ապրանքատեսակներ: Այնինչ սոցիալական պետություններում սովորաբար փորձում են իջեցնել ծառայությունների գները, որ ապրանքատեսակների գները ևս իջնեն»,-այսօր «Հայելի» ակումբում հոսանքի սակագնի թանկացման որոշմանը դեմ խոսելով՝ այսպիսի կարծիք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա՝ հոսանքի սակագնի թանկացման հիմնավորումները «մեղմ ասած՝ համոզիչ չեն» և «ճեղքվածքը փակելու համար այլ ձևեր կան»:

Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ խնդիրը կլուծվի Երևանի ՋԷԿ-ի երկրորդ հերթը կառուցելու դեպքում:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, թե տեղեկություններ ունի, որ Երևանի ՋԷԿ-ի գործադրմանը համաձայն չէ կառավարությունը և այս հարցում պարոն Մակարյանը կասկածներ ունի: Հոսանքի սակագնի թանկացմանը նա էլ է դեմ: Ըստ պարոն Մակարյանի՝ այստեղ էներգետիկայի նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վախը բռնելու խնդիր կա:

Նա մանրամասնեց. «Սա արհամարհանք է հանրության հանդեպ, տնտեսագիտական տեսանկյունից ճիշտ մոտեցում չէ, քանի որ թույլ չի տալիս, որ տնտեսվարող սուբյեկտները կարողանան պլանավորել իրենց բիզնեսները: Ամեն տարի անակնկալի բերելով ենք անում թանկացումները: Տնտեսվարող սուբյեկտներն իրենց վերցրած վարկերի, արտադրության թողարկման հարցում կարող են ձախողել, ինչի մասին քաղաքացիները չեն իմանում և անակնկալի են գալիս: Վախը բռնելու իմաստն այն է, որ ավելի լավ է խիզախորեն տրամաբանված հիմնավորեն ու տան պրոգնոզներ, թե գալիք տարիներին ինչ է սպասվում»:

Հոսանքի սակագնի թանկացման հիմնավորումները պարոն Մակարյանի համար «պրիմիտիվ են»: Նա ասաց. «Ատոմակայանի վերաբերյալ, որ ասում են, թե ութսունութ օր ուշ է գործարկվել, ապա հարց է բարձրանում, թե այդ ուշացումը ում մեղքով է եղել: Ատոմակայանը էներգետիկայի նախարարության ենթակայության ներքո է գտնվում: Եթե պետական մարմինը թերացել է իր պարտավորությունները կատարելու հարցում, որի հետևանքով է թանկացում եղել, ապա ինչու պիտի հանրությունը վճարի: Եթե ռուսական կողմի մեղքով է տեղի ունեցել թանկացումը, ապա ինչո՞ւ սանկցիաներ չեն իրականացվում»:

Ըստ պարոն Մակարյանի՝ ճեղքվածքի թվային տվյալների հարցում անհամաձայնություն կա: Նա մասնավորապես ասաց. «Իրենց ներկայացրած տեղեկանքը և կայքում դրված նյութերը չեն համապատասխանում: Կայքում տասնյոթ միլիարդ է ներկայացված, տեղեկանքում՝ քսան: Դա հանձնաժողովի խնդիրն է, ինչու են թվերն էականորեն տարբերվում»:

Գագիկ Մակարյանի տպավորությամբ՝ կառավարությունն էլ է խնդրի առաջ կանգնած: Նա կառավարությանը կոչ է անում բծախնդիր վերաբերվել: Ըստ նրա, եթե նույնիսկ թանկացման ենք գնում, ապա նման «պրիմիտիվ» տեղեկանքով չանեն: Գագիկ Մակարյանն ամփոփեց. «Կառավարությունը պիտի կոմպրոմիսի գնա, կամ 3.85 դրամ չլինի սակագինը, ավելի էժան լինի, կամ հետաձգվի թանկացումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    ԴԵ լավ չի??? որ կթանկանան… Սաշիկի փայը ավելի շատ կլինի…..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30