Հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետագա զարգացմանը եւ խորացմանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը՝ գոհունակությամբ փաստելով, որ երկու օրենսդիր մարմինները արդյունավետ համագործակցում են` պահպանելով կայուն կապ եւ մշտական փոխգործակցություն:
ՀՀ ԱԺ
Կարդացեք նաև