Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում կայացել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

Հունիս 16,2014 13:15

 

Հունիսի 15-ին Վրաստանում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրություններ: Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են հանգիստ
մթնոլորտում, և Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը չի գրանցել ընտրական
գործընթացի զանգվածային ու սիստեմատիկ խախտումների մասին տեղեկություններ:
Մինչդեռ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերից
տարբեր տեսակի խախտումների մասին տեղեկություններ էին լինում, որոնց մեջ
կային նաև այնպիսիք, որոնց պատճառով մի քանի ընտրատեղամասերում դադարեցված
է եղել ընտրական գործընթացը և հայտարարվել է ընտրությունների կրկնվելու
մասին: Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկության
համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է
1 485 372 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր քանակի 43,31%-ը:

Ընտրատեղամասերի փակումից և ձայների հաշվման գործընթացի սկսվելուց 12 ժամ
անց գծագրվել է հետևյալ պատկերը. Հիմնականում երկրի ամբողջ տարածաշրջանով
առաջնորդ է իշխող կուսակցությունը և իր թեկնածուները: Մինչդեռ
առաջնորդությունը բավականին անկայուն է: Գրեթե բոլոր ընտրական շրջաններում,
որոնց արդյունքներն արդեն հաշվված են, իշխող կուսակցությունը հավասարվում է
49-51%-ի շրջանակներում, ինչը ենթադրել է տալիս, որ եթե նույնիսկ ոչ ամբողջ
երկրում, ապա ամեն դեպքում շատ շրջաններում և ինքնակառավարություններում
քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն կլինի: Արդեն
հաշվարկված քվեաթերթիկների արդյունքում երկրորդ փուլում է «Ազգային
շարժումը», որի ստացած ձայների ընդհանուր քանակը երկրի մասշտաբով տատանվում
է 20-25%-ում: Երրորդ տեղն է զբաղեցնում Նինո Բուրջանաձեի կուսակցությունը`
«Միացյալ ընդդիմություն», որի ստացած ձայները երկրի մասշտաբով կազմում են
11-12%-ը:

Ինչ վերաբերում է ընտրություններին Սամցխե-Ջավախքում, ապա այստեղ արդեն
հաշվված է ձայների մեծամասնությունը և հաստատված են հետևյալ արդյունքները.

Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության ղեկավար` Արտաշես Փալաջյան(«Ոչ
Խորհրդարանական ընդդիմություն–Կախա Կուկավա») -36,02%, Արթուր Կիրակոսյան
(«Ազգային շարժում») -3,43%; Էդուարդ Աղասյան («Վրացական երազանք») –
60,55%:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Սևակ Երանոսյան
(«Ինքնիշխանություն ժողովրդին») -19,43%; Գագիկ Ղարսլյան («Վրացական
երազանք») -80,57%:

Ադիգենի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Թամազ Մծղերաշվիլի («Նինո
Բուրջանաձե – Միացյալ ընդդիմություն») -11,07%; Սիմոն Պարունաշվիլի
(«Ազգային Շարժում») -24,09%; Զաքարիա Էնդելաձե («Վրացական երազանք»)
-64,83%:

Ասպինձայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Նիկոլոզ Բերիձե («Ոչ
Խորհրդարանական ընդդիմություն – Կախա Կուկավա») -1,66%; Գելա Լեկիշվիլի
(«Նինո Բուրջանաձե – Միացյալ ընդդիմություն») -12,69%; Բեսիկ Բեքաուրի
(«Ազգային շարժում») -36,37%; Լևան Ծաբաձե («Վրացական երազանք») -49,27%:

Ախալցխայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Բախվա Գելաշվիլի «Ոչ
Խորհրդարանական ընդդիմություն- Կախա Կուկավա») -1,31%; Օլեգ Ձոցենիձե
(«Նինո Բուրջանաձե – Միացյալ ընդդիմություն») -2,5%; Գոչա Գվարամիձե
(«Ազգային շարժում») -32,16%; Մամուկա Գոգոլաձե («Վրաստանի պատրիոտների
Ալյանս») -4,33%; Զազա Մելիքիձե («Վրացական երազանք») -59,7%:

Բորժոմիի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Ավթանդիլ Գոնգլաձե («Նինո
Բուրջանաձե – Միացյալ ընդդիմություն») -17,21%; Մուրտազ Ղոնղաձե («Վրաստանի
պատրիոտների Ալյանս») -14,48%; Լևան Լոմսաձե («Լեյբորիստներ») -9,66%;
Դմիտրի Կիպիանի («Վրացական երազանք»)-58,65%:

2014թ.-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հիմնական
ինտրիգներից մեկը, բնականաբար, բացի նրանից անհրաժեշտություն կլինի երկրորդ
փուլ անցկացնել, թե՞ ոչ, այն հարցն է, թե ո՞վ է դառնալու Մառնեուլի
մունիցիպալիտետի վարչության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ամբողջ ամսվա ընթացքում Քվեմո-Քարթլիի ադրբեջանական
շրջաններում ծայրահեղ անհանգստություն էր տիրում: Սկզբում տեղի ունեցավ
վրաց-ադրբեջանական բախում Գարդաբանիում: Դրան հետևեց դեպքերի մի ամբողջ
շարք: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Վրաստանի Կենտրոնական Ընտրական
հանձնաժողովը սկզբում հանեց Ահմամեդ Իմամ Կուլիևի թեկնածությունը (Ազգային
շարժման թեկնածու Մառնեուլիի վարչության ղեկավարի պաշտոնի համար), իսկ հետո
դատարանի որոշմամբ նորից վերականգնեց նրան: Հերթական առճակատման ֆոնի վրա,
որտեղ հստակորեն ընդգծված է ազգային գործոնը, իշխող կուսակցությունը
հայտարարել է, որ անցանկալի բարդություններից խուսափելու համար հանում է իր
թեկնածուին` Մերաբ Թոփչիշվիլիին, Մառնեուլի ղեկավարի պաշտոնի համար,
մինչդեռ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը պատասխանել է, որ
քվեաթերթիկներն արդեն տպված են և նրա թեկնածությունը հանել հնարավոր չէ:
Չնայած այս ամբողջ իրավիճակին` իշխող կուսակցության թեկնածուն հավաքել է
ձայների 52,48%-ը, իսկ Իմամ Կուլիևը` 31,75%: Բնականաբար Մառնեուլիի
բնակչությունը և ոչ միայն այն, ուշադրությամբ կհետևի արդյո՞ք կհրաժարվի
Մերաբ Թոփչիշվիլին իր հաղթանակից, և կտա Մառնեուլիի վարչության ղեկավարի իր
պաշտոնը Իմամ Կուլիևին, թե՞ ոչ:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30