ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի դաշնության դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի իշխանական անդամներն այսօր խորհրդարանում ամփոփեցին հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները: Նիստը կայացել էր օրերս, Նիժնի Նովգորոդի մարզում: Խմբի ընդդիմադիր անդամները ասուլիսին չէին եկել:
Նիստի օրակարգային հարցերից մեկը եղել է փոքր եւ միջին բիզնեսի ՌԴ-ի եւ ՀՀ-ի սուբյեկտների փոխհարաբերությունները: Որոշում է ընդունվել ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի օրենսդրական դաշտի ու ընդհանուր տնտեսական քաղաքականության բարելավման աշխատանքներով: Աշնանը Հայաստանում կայանալիք նիստում առաջարկներն արդեն ի մի կբերվեն:
Հանձնաժողովի առջեւ նպատակ է դրված, որ կապը դաշնության սուբյեկտների եւ մեր մարզերի միջեւ ընթանան: Ըստ հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանի, դա թույլ է տալիս ավելի առարկայական աշխատել:
15 տարի գործող հանձնաժողովի աշխատանքները Հերմինե Նաղդալյանը դրական գնահատեց: Լրագրողներից մեկը նկատեց, որ այդ տարիների ընթացքում եղել են գործարքներ`«Գույք պարտքի դիմաց», «ՀայՌուսգազարդի» վաճառք, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ֆորպոստի մասին հայտարարություններ, Ադրբեջանին սպառազինում, Կիսելյովի վերջին դիտարկումները եւ այլն ու հետաքրքրվեց`ո՞րն է դրականը:
Կարդացեք նաև
Հերմինե Նաղդալյանի պատասխանները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայ-ռուսական հարաբերություններ չկա՛ն. կա ռուս-հայկական ֆեոդալ-վասալ ստրկատիրություն,որը ՇԱՏ ԹԱՆԿ կարող էնստել հայի համար՝ ընդհուպ մինչև Հայաստան երկրի վերացումը քարտեզից: