Այսօր Դուբայում մեկնարկում են կայծակնային եւ արագ շախմատների աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցող 109 շախմատիստներից 97-ը գրոսմայստեր է:
Հայաստանը ներկայացնում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Զավեն Անդրիասյանը: Վիճակահանությամբ արդեն որոշվել են կայծակնային շախմատի մեկնարկային տուրում նրանց մրցակիցները:
Լեւոն Արոնյանը խաղում է Շեհար Սուրիա Գանգուլիի հետ: Մեր մյուս շախմատիստները կազմել են հետեւյալ զույգերը: Զավեն Անդրիասյան-Ալեքսանդր Մոիսեենկո, Սերգեյ Մովսիսյան-Վասիֆ Դուրաբեյլի, Գաբրիել Սարգսյան-Ջահոնգիր Վախիտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ