Հայաստանցի շախմատիստներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Զավեն Անդրիասյանը կմասնակցեն հունիսի 15-ից 21-ը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվելիք շախմատի արագ եւ կայծակնային խաղի աշխարհի առաջնություններին:
Սակայն մինչ այդ մեր ազգային հավաքականի առաջատար Արոնյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված գերմրցաշարում:
Ամփոփիչ աղյուսակում մեր առաջատար շախմատիստը ինը հնարավորից 4,0 միավորով պայքարն ավարտեց 6-րդ հորիզոնականում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
14.06.2014