Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ հունիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Պրահա: Պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը:
Պրահայում հանդիպումներ կլինեն խորհրդարանի նախագահ պարոն Յան Համշեկի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցե¬րի հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաև Չեխիայի Սենատի փոխնախագահի, Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարա¬բերությունների դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև Չեխիայի առաջին փոխարտ¬գործնա-խարարի հետ:
Նախատեսվում է քննարկել խորհրդարանական համագործակցության ակտի-վա¬ց¬ման և համատեղ գործերին առնչվող խնդիրներ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով