«Առավոտի» հարցին՝ անկախության ջահակիր Աշոտ Նավասարդյանի ստեղծած Հանրապետական կուսակցությունը որքանո՞վ է հավատարիմ այն գաղափարներին, այն հիմնական սկզբունքներին, որ դրվել էր այս կուսակցության հիմքերում՝ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի կողմից, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, անկախության համար պայքարի մարտիկ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Այդ մարդիկ հեռացել են կյանքից արդեն, չկան: Նրանք իրենց ժամանակների պատասխանատուն են եղել, ես դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք այսօրվա ՀՀԿ-ն Նավասարդյան Աշոտի իրավահաջորդն է: Ես կառաջարկեի, որ ՀՀԿ-ում լինի պատվի հանձնաժողով, որը պատասխանատու կլինի պատվո վարքականոնի (кодекс чести) համար: Հեղինակավոր հանրապետականներից կազմված մի խորհուրդ, որոնք ՀՀԿ-ի հիմնադիրների որդեգրած գաղափարախոսության դեմ արվող գործողությունների, հայտարարությունների խախտման առիթով չսպասեն, որ ընդդիմախոսները ձայն բարձրացնեն,հենց իրենք հրավիրեն իրենց խորհուրդ, հանդիմանեն, պատժեն, որ վարկաբեկում են իրենց քաղաքական կուսակցության ծրագրերը, պղծում են հիշատակը:
Ինքնամաքրման համակարգ պետք է լինի ՀՀԿ-ում, որ կարողանան հավատարմ մնալ իրենց հիմնադիրների ձեւակերպած արժեքային համակարգին: Եթե նման կոդեքս չդրվի՝ ինչպես սպայական միություններում է եղել ժամանակին, երբ հարգարժան սպաներ ունեին խորհուրդ եւ կարող էին կարծիք հայտնել, ու սպային անվայել արարքի գործած մեկի համար այդ կարծիքը բավարար էր, որ մարդը գնա եւ ինքնասպան լինի: Եթե նման մի խորհուրդ, հանձնաժողով չլինի, ապա այսքան վարկաբեկող տարրերի պարագայում ՀՀԿ-ն կամաց-կամաց կկործանվի, որովհետեւ այդ կուսակցության վարկն ու հարգը գցողները չափից դուրս շատ են դարձել»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Եթե իրոք ու արդար պատվո վարքականոն գործի ՀՀԿ-ում ՀՀԿ-ից հազիվ մի 10 մարդ մնա…առանց ամեն տեսակ Թոխմախների, Շմայսների, գեներալ Մանվելների եւ այլոց……………
Ես կարծում եմ ճիշտ հակառակը: Եթե նման հանձնաժողով ստեղծվի հաշվի առնելով’ թէ ինչ անհաջող վերնախավ ունի ՀՀԿ-ն, այն ամպայման կկործանվի (ինչպես պետք է արդարեցնել իրենց թալանը) : Բայց քանի որ պ-ն Արշակյանի առաջարկը երբեք իրականություն չի դառնա, ուստի ՀՀԿ-ին ոչ մի վտանգ չի սպառնում: Կշարունակեն հանուն Նժդեհի գաղափարների թալանել ու վաճառել այն ամենը ինչը դեռ հնարավոր է: