Օրերս ոստիկանության Ապարանի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Վերածնունդ հուշարձանի դարպասների մոտ գտնվող փայտե տնակի հետնամասում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափի 64 փամփուշտ և նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև