Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պաշտոնական Բաքվի հերթական փորձն էր՝ ճնշում գործադրելու Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահների վրա»

Հունիս 16,2014 14:26

Վերջին շրջանում Հայաստան- Նախիջեւան/Ադրբեջան սահմանին հակառակորդի հնչեցրած կրակոցները «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ աննախադեպ էին:
«Հրադադարի ռեժիմի կնքելուց հետո Հայաստան – Նախիջեւան/Ադրբեջան սահմանի վրա ադրբեջանական կողմի ակտիվությունն իրոք աննախադեպ էր: Այս գործողությունների հետեւանքով, ցավոք, արձանագրեցինք երկու զոհ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է կազմակերպության նախագահը:

Համաձայն ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) եւ Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):

«Հայկական կողմն արդեն բազմիցս հայտարարել է, որ անպատիժ չի թողնի ադրբեջանական կողմից իրականացված սադրանքը, ինչն իր հերթին նշանակում է, որ հնարավոր են նոր մարդկային զոհեր թե հայկական, թե ադրբեջանական կողմից»,- կարծում է «Խաղաղության երկխոսություն» հ/կ նախագահը:

Եվ չնայած սահմանին տիրող ակտիվությանը` Էդգար Խաչատրյանը նշում է, որ մոտ ապագայում այդ միջադեպերը լայնամասշտաբ մարտական գործողությունների չեն վերածվի:

«Չնայած սահմանների վրա լարվածության աճին` համենայնդեպս, չեմ կարծում, որ մոտ ապագայում այս միջադեպերը վերածվեն լայնամասշտաբ մարտական գործողությունների: Ըստ իս` սա պաշտոնական Բաքվի հերթական փորձն էր` ճնշում գործադրելու Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահների վրա` բանակցային գործընթացում իրենց ցանկությունները պարտադրելու համար»,- եզրափակում է Էդգար Խաչատրյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30