Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ում հույս ունեն, որ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» կլքեն քառյակը

Հունիս 16,2014 11:17

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը ուշադրությամբ ընթերցելով խորհրդարանական քառյակի`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», ներկայացրած 12 կետանոց պահանջները, տպավորություն է ստացել, որ այդ 12 կետերը գրվել են այլ վայրում. «Ավելի կոնկրետ` Հանրապետության հրապարակում և ի կատարումն են տրվել քաղաքական այդ ուժերից առնվազն երկուսին: Համենայն դեպս, եթե հաշվի առնենք այդ ձևաչափի երկու անդամների՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի քաղաքական հետագիծը, ապա այդտեղ որևիցե զարմանալու առիթ չի լինի: Տպավորություն է, որ իրականում Հայաստանի քաղաքացիները կրկին զրկվում են խորհրդարանական ընդդիմություն ունենալու հնարավորությունից: Իսկ ավելի սարսափելի, երկրի համար առավել կործանարար երևույթ, քան այն, երբ ընդդիմությունն ու իշխանությունն այս կամ այն չափերով սերտաճած են, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել»:

Aravot.am-ի հետ զրույցում Նարեկ Գալստյանն ասաց, Հնչակյան կուսակցությունում խոր համոզմունք ունեն, որ այդ 12 կետերի կատարման դեպքում անգամ երկիրը չի կարող դուրս գալ ներկայիս խոր համակարգային ճգնաժամից: «Քառյակի երկու քաղաքական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հայրենասեր քաղաքական ուժեր են, և ինչ-որ տեղ հույս ունեմ, որ վերջիններս վաղ թե ուշ դուրս կգան այդ ֆորմատից՝ առավել իրական աշխատանքի լծվելու համար, որի ներուժն, ի դեպ, ունեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Էդքան միամիտ ես Նարեկ Գալստյան??????

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30