Լրահոս
Օրվա լրահոսը

Թող հրապարակեն մանրամասները

Հունիս 16,2014 14:43

«Կարծում եմ՝ բոլորովին հարկ չկա ողբերգություն սարքել մի լրագրողի հետ հանդիպումից: Իհարկե, մեր երկրի արժանապատվությունը վիրավորող ցանկացած քայլ պետք է հակահարված ստանա, ինչպես որ լինում է բոլոր այս կարգի հանդիպումներում եւ բոլոր ատյաններում: Համոզված եմ, որ ռուս լրագրողի հետ հանդիպմանը եւս հակահարված եղել է ԱԺ փոխնախագահի կողմից, պարզապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պաշտոնական լրատվամիջոցները, այդ թվում եւ ԱԺ-ն, չեն հրապարակում հանդիպման այդ պահերը: Դա կլինի պատասխանը բոլոր մտավախությունների եւ կասկածների, եւ տեսնելով ու լսելով հանդիպման ժամանակ հնչած հակադարձումները՝ բոլոր նրանք, ովքեր փորձում են այս տհաճ իրավիճակը օգտագործել սեփական փիառ նպատակների համար, կմնային ձեռնունայն»,- «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ԱԺ պատգամավորները համարժեք հակահարված չտվեցին ՌԴ-ից ժամանած վերլուծաբան Դմիտրի Կիսելյովին, որի ոչ վայելուչ պահվածքը ՀՀ խորհրդարանում դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեման, ասաց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Եթե համարժեք պատասխան, իրոք , եղել է, ապա ինչու է գաղտնի պահվում.?
    Գուցե այդ մասին ոչ արժանահավատ ու միջնորդավորված հայտարարությունն է սեփական փիառի համար օգտագործվում…???

  2. ՀՀ քաղաքացի says:

    Դե եթե մեր երկրի արժանապատվությունը վիրավորող ցանկացած քայլ պետք է հակահարված ստանա, ինչպես որ լինում է բոլոր այս կարգի հանդիպումներում եւ բոլոր ատյաններում, պատասխան տուր նախկին լրագրող…
    Իսկ եթե Համոզված ես, որ ռուս լրագրողի հետ հանդիպմանը եւս հակահարված եղել է ԱԺ փոխնախագահի կողմից, պարզապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պաշտոնական լրատվամիջոցները, այդ թվում եւ ԱԺ-ն, չեն հրապարակում հանդիպման այդ պահերը, ներկա պատգամավոր քո լծակներով ստիպի,որ ԱԺ-ն հրապարակի ամեն ինչ…………

  3. ԱՐԹՈՒՐ says:

    Հարգելի տիկին Եսայան ողբերգությունը կայանում է նրանում, որ Ձեր գործընկեր հայկը բաբուխանյան փրփուրը բերանն առած ստանձնել էր կիսիլյովի փաստաբանի դերը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30