Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ կատարվեց Շիրակի մարզում տեղի ունեցած մայրական և պտղի ներարգանդային մահվան մահացության վերջին երկու դեպքին

Հունիս 16,2014 10:52
aroxjapahutyun

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց Շիրակի մարզում տեղի ունեցած մայրական և պտղի ներարգանդային մահվան մահացության վերջին երկու դեպքին: Քննարկմանը ներկա էին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարները, դեպքին առնչվող բուժաշխատողներ:
Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հաջորդաբար ներկայացրեց Գյումրիում առաջին դեպքում մոր և պտղի, երկրորդ դեպքում` պտղի մահվան հանգամանքները, ախտորոշումները, իրականացված բժշկական գործընթացի մանրամասները:

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք մասնագիտական վերլուծության է ենթարկվելու:

« Դա շարունակական գործընթաց է, որը միտված է ոչ միայն տվյալ դեպքի մասնագիտական կամ կազմակերպչական սխալների վեր հանմանը, այլև կնպաստի նմանօրինակ դեպքերի կանխմանը, հնարավորինս նվազագույնի կհասցվեն ռիսկի գործոնները»,-ընդգծեց նախարարը:

Նա ոլորտի ներկայացուցիչներին կոչ արեց մշտապես լինել զգոն, ուշադիր և աշխատանքը կատարել մեծ պատասխանատվությամբ ու բարեխղճորեն: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ «կոլեգիալության», գործընկերների մասնագիտական սխալը քողարկելու յուրաքանչյուր դեպք անպատիժ չի մնա:

Նա մարզային ծննդատների տնօրեններին և բուժաշխատողներին հորդորեց որոշումներ կայացնելու գործում լինել ավելի օպերատիվ, քանի որ հաճախ մոր կամ պտղի կյանքը փրկելը վայրկյանների հարց է:

Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի և Գյումրու ծննդատանը տեղի ունեցած դեպքերը գտնվում են նախաքննության փուլում և կատարվում է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքերին առնչվող բոլոր փաստաթղթերը առգրավված են իրավապահ մարմինների կողմից: Նախարարի հանձնարարությամբ համապատասխան մասնագետները եղել են տեղում, ուսումնասիրել դեպքերի հետ կապված հանգամանքները:

Օրենքով սահմանված կարգով, մինչև նախաքննության փուլի և/ կամ քրեական վարույթի ավարտը տվյալների հրապարակումը թույլատրելի չէ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30