Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարության «կույր աղիքը» վաղուց պայթել է

Հունիս 16,2014 10:47

Վերջերս մի քննարկման էի.ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը` եվրոպական ստանդարտների համաձայն: Նորվեգիայի կառավարությունն էլ գումար էր տրամադրել, որպեսզի հետազոտվեին Հայաստանում հանցավորությանն ու կրկնահանցագործությանը նպաստող գործոնները:
Հայաստանի կառավարության «կույր աղիքը» քրեակատարողական հիմնարկներն են, որին ոչ մի լումա երբեք չի տալիս հայրենի գործադիրը, ներքին բորբոքային գործընթացները տեսնելու, կանխարգելու համար:

Նորվեգացիների հետազոտությամբ վաղուց մեր «կույր աղիքը» պայթել էր:
179 դատապարտյալ պատմել էր, թե առաջին ազատազրկումից հետո ինչպես է փոխվել իր կյանքը: Ուշադրություն դարձրեք.առաջին դատապարտումից հետո:
Հարցվածների 20%-ը կորցրել է իր ընտանիքը:

Նրանք տղամարդիկ են, իրենց ընտանիքների միակ կերակրողը: Նյութական բարեկեցությունը դեպի վատն է գնացել հարցվածների 55,6%-ի մոտ, 45,0%-ը կորցրել է առողջությունը, իսկ 22%-ի հարաբերությունները միջավայրի, ընկերների հետ վատթարացել էր:

Ուշադրության արժանի էր այն, որ հարցվածները չեն օգտվել քրեակատարողական հիմնարկների սննդից: Նրանք ապրել են, գոյատեւել իրենց ընտանիքների հանձնուքների հաշվին:Հ ետազոտությանը կից չլսեցի մի փաստարկ, որ մերոնք էլ են գումար ծախսել պարզելու համար, թե պետությունը որքան գումար է տրամադրել քրեակատարողական հիմնարկներին`կալանավորների սննդի համար:

Իսկ ծախսե՞լ է թղթերից դուրս, եւ ինչու ծախսել, ճշտելու մի բան, որ վաղուց հայտնի է. կալանավայրերը գոյատեւում են կալանավորների հաշվին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30