Երբ այս ամսվա 13-րդ օրը համընկավ ուրբաթի հետ, շատերը անմիջապես հասկացան, որ 13-ը նաեւ, կներեք Հայաստանում չսիրված բառի համար՝ գենդերային թիվ է: Այդ օրը Բրազիլիա-Խորվաթիա խաղով ողջ աշխարհում սկսվեց տղամարդկանց եւ կանանց հակամարտությունը: Միակ մխիթարությունն այն է, որ հաջորդ ամսվա 13-ին այդ գենդերային հակամարտությունը կավարտվի:
Մնում է միայն, որ հայաստանցի կանայք առաջիկա օրերին շատ զգույշ լինեն եւ չտան այնպիսի հարցեր, որոնք կարող են հունից հանել ֆուտբոլային արձակուրդ գնացած տղամարդկանց…
Արմեն Դուլյանի խորհուրդներին ծանոթացեք տպագիր «Առավոտի» երեքշաբթի օրվա համարում:
Լուսանկարը՝ media.am-ի