ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հավանաբար, ծանր է տարել,
որ Երեւանում նրա ընտանիքին պատկանող առեւտրի կենտրոններից՝ «Երեւան Սիթիներից» ավելի մեծ «մոլ»-եր են բացվել: Ուստի նա որոշել է «մոլ»-երի մեջ էլ լինել խոշորը: 2016-ին կբացվի «Մալաթիա մոլը». այն լինելու է 5 հարկանի հսկայական շինություն, որի 2 հարկերը ստորգետնյա են լինելու: Այս «մոլը» հաստատ դատարկ տաղավարներ չի ունենա,
քանի որ մոտ ապագայում նախատեսվում է Մալաթիայի տոնավաճառն ապամոնտաժել,
իսկ տեղի առեւտրականները տեղափոխվելու են «Մալաթիա մոլ»:
«Առավոտ» օրաթերթ
14.06.2014