Մոսկվան դատապարտում է Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումը: Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների հետ:
Լավրովը վրդովմունք է հայտնել դեսպանատան մոտ տեղի ունեցած «անթույլատրելի գործողությունների» կապակցությամբ: Նա մտահոգություն է հայտնել Արևմուտքի պահվածքի առնչությամբ, մասնավորապես այն կապակցությամբ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրաժարվել է դատապարտել այդ գործողությունները:
Շաբաթ օրը Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր սկսվել, լարվածություն աճել էր և ցուցարարները քարեր, ձվեր էին նետել շենքի վրա: Երեկոյան էլ մի քանի հոգի փորձել էին գրոհել դեսպանատան շենքը, բայց իրավապահները նրանց ետ էին մղել:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում