Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը մասնակցել է Ուիլյամ Հեյգի և Անջելինա Ջոլիի նախաձեռնած գագաթնաժողովին

Հունիս 15,2014 17:17

Անցած շաբաթ Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության» համաշխարհային անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացրել է փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:Հունիսի 11-13-ը անցկացված գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի 120-ից ավելի պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի տարբեր կառույցների ղեկավարներ, բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ գագաթնաժողովի նպատակն էր պատերազմների և հակամարտությունների ընթացքում բռնաբարությունների և սեռական բնույթի այլ հանցագործությունների կանխարգելումը և հետագա բացառումը, անպատժելիության մթնոլորտի վերացումը, բռնության զոհերի պաշտպանությունը և իրավունքների վերականգնումը, անցյալ և ներկա ոճրագործությունների իրականացնողների պատասխանատվության ենթարկումը` ապագայում նման հանցանքների կրկնությունը բացառելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30