Ստամբուլի Քումքափը թաղամասին կից ծովափին դանակահարել են հայաստանցիներ, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:
Թուրքական Medya73 կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացի Համբարձում Հարությունյանը որդու՝ 11-ամյա Գառնիկ Հարությունյանի եւ մի քանի այլ անձանց հետ այցելել են Քումափը թաղամասին կից ծովափ, որտեղ դեռեւս անհայտ պատճառներով վիճաբանություն է տեղի ունեցել:
Վիճաբանությունը թեժացել է, որի ընթացքում դանակահարել են հայր ու որդի Հարությունյանները: 36-ամյա Համբարձում Հարությունյանի կյանքը չի հաջողվել փրկել: Նրա որդին եւ եւս մեկ այլ հայ՝ Մարտին անունով, տեղափոխվել են հիվանդանոց: Մարտինը հայտնել է, թե երեք հոգի իրենց դանակահարել եւ հեռացել են:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` News.am-ի կայքում