Քութայիսում ավարտված բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրած 11 բռնցքամարտիկներն էլ մրցանակային տեղ են գրավել, ընդորում 7-ը՝ առաջին:
Կրկին հավասարը չի ունեցել մեր միակ աղջիկը՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն, 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը (նկարում): Իսկ երիտասարդ տղաներից չեմպիոնի կոչում նվաճել են 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56` Արսեն Պողոսյանը, 75՝ Գեւորգ Պետրոսյանը, 81՝ Նարեկ Մանասյանը, 91՝ Սերյոժա Հակոբյանը, գերծանր քաշային Գնել Մուրադյանը: 52 կգ քաշային կարգում Դավիթ Ասատրյանը արժանացել է արծաթե մրցանակի, իսկ Սամվել Մելիքյանը՝ 60 կգ եւ Տիգրան Մելքոնյանը՝ 69, բավարարվել են երրորդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ