Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու եմ ֆուտբոլը նայում ռուսաստանյան ալիքներով

Հունիս 15,2014 13:55

Որքան էլ ցավալի լինի արձանագրել, Ռուսաստանում լրագրությունը զուտ մասնագիտական առումով ավելի բարձր մակարդակի վրա է, քան մեզ մոտ՝ այն ունի մոտ երկու հարյուրամյակի պատմություն, զարգացել է խոշոր, եվրոպական ավանդույթներ ունեցող քաղաքներում, հիմնված է հարուստ գրականության լեզվական շերտի վրա, լավ է դասավանդվում բուհերում եւ այլն: Նույնիսկ հաշվի առնելով, որ վերջին տասնամյակում խոսքի ազատության աննախադեպ սահմանափակումների պատճառով ռուսաստանյան լրագրությունը հետընթաց է ապրում, միեւնույն է, միջին հայկական հոդվածը կամ հեռուստատեսային ռեպորտաժը զիջում է միջին ռուսականին:

Բայց, եթե այդ տարբերությունը, պայմանականորեն ասած, երկու անգամ է, ապա սպորտային ժուռնալիստիկայում եւ,մասնավորապես, ֆուտբոլային մեկնաբանություններում, այդ վիhը 10 անգամ ավելի մեծ է: Այստեղ մեր 20 տարվա զարգացումը, հավանաբար, հիմնված էր սխալ ավանդույթների վրա՝ փաստերի մակերեսային արձանագրման, խորը գիտելիքների բացակայության, կաշկանդվածության եւ ճոռոմ ու «շտամպավորված» լեզվի վրա: Դրա համար, երբ ֆուտբոլ նայելու ժամանակ եմ ունենում, ես այն նայում եմ ռուսաստանյան աիքներով. ռուսաստանցի մեկնաբաններն ինձ տալիս են հավելյալ տեղեկատվություն, բացի նրանից, որը ես առանց որեւէ մեկնաբանության տեսնում եմ: Իսկ լրագրության նպատակը, որքան հասկանում եմ, հենց դա է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Հավանաբար Դուք միակը չեք: Իմ շրջապատում բոլորը, ովքեր ռուսական ալքներ ունեն, գերադասում են ֆուտբոլը և օլիմպիական խաղերը դիտել հենց ռուսական ալիքներով՝ամենևին ռուսամետ չլինելով ու հարգելով սեփական լեզուն: Անձամբ ես մեր հայ սպորտային մեկնաբաններից ավելի շատ բարկանում եմ, քան ֆուտբոլ վայելում: Ավելի անգրագետ հայերենով, ավելի անպատրաստ ու անպրոֆեսիոնալ մեկնաբաններ, քան մեր սպորտային մեկնաբաններն են, անհնար է պատկերացնել: Նույնիսկ ինֆորմացիոն դարաշրջանում չեն սովորել մարզիկների անուններնը ճիշտ արտասանել: Էլ չեմ ասում, որ մեկնաբանների գերակշռող մասը չի տիրապետում որևէ օտար լեզվի, որպեսզի կարողանա հավելյալ տեղեկատվություն կարդալ ու մատուցել:

    Իսկ թե ով ում գնդակը փոխանցեց, լատիներեն այբուբենին տիրապետող յուրաքանչյուր անձ կարող է կռահել առանց մեկնաբանների օգնության:

  2. Hayk says:

    Ֆուտբոլային մեկնաբանը երկուսից մեկը պիտի լինի. կամ նախկին ֆուտբոլիստ, այսինքն՝ մասնագետ: Կամ՝ շոուՄԵՆ: Ռուսները կարողանում շոուի գործոնոը մեծացնել իրենց մեկնաբանությամբ: (թեև բացթողումներ, ճոռոմաբանություն երբեմն շատ է լինում) Եթե մերոնք չեն կարողանում շոուի վերածել, ապա պիտի մասնագետի կանչեն: Ասենք, Խաշմանյանին կամ Սարգիս Հովսեփյանին: Օրինակի համար եմ ասում: Ընդունված բան է աշխարհում:

  3. karen says:

    Ոչ միայն ֆուտբոլը,այլև հայկական ոչ մի ալիք վաղուց չեմ նայում:Դրանք կամ սերիալներով, կամ անընդհատ երգ-երաժշտությամբ են լցված, պատճենված են այս կամ այն արտասահմանյան ալիքներից՝ վատթարագույն ձևերով:

  4. Vahag says:

    Չեմ հասկանում հիմա էլ անցաք ֆուտբոլին, ռուսաստանի մեկնաբաններն հազար գլուխ բարձր են, բացի դա Հայաստանում ժուրնալիստիկան գոյություն չունի, մենակ մամուլի ասուլիսներով և այսպխիսի կայքերով ժուրնալիստիկա չի կարելի պահել

  5. Seyran says:

    Կպաք իմ ամենացավոտ կետին:Եթե ռուսական ալիքներով խաղը ցուցադրվում է,ես նույնպես անցնում եմ նրանց հաղորդմանը,իսկ աշխարհի առաջնության հաղորդումներին ՀՀ-ի հեռարձակման ժամանակ ձայնը անջատում եմ,որովհետև՝1.հաղորդավարների մի մասի ձայնը հաղորդավարի չէ;2.շատախոս են,ոչ մի րոպե չեն լռում,որպեսզի ֆուտբոլ նայեմ;3.պանիկյոր են,եթե թիմերից որևէ մեկը գոլ է բաց թողնում սկսվում է լացուկոծը՝մյուս թիմը ինչպես է դուրս գալու այդ իրավիճակից և այլն;4.ավելի շատ գուշակություննեևով են զբաղված,քան դեպքերի հաղորդմամբ՝նախադասության առաջին մասում գուշակում են,երկրորդ մասում հերքում իրենց իսկ գուշակությունը:Առաջարկում եմ որպես պատիժ՝նրանց ժամերով փակել սենյակում և հրամցնել իրենց իսկ հաղորդումները…Դաժան է,բայց ….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30