Ռաքել Ցիմմերմանը, Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Ամբրոզիոն, Իզաբելի Ֆոնտանան «Vogue» հանդեսին պատմել են, թե իրենց պատկերացմամբ ֆուտբոլն ի՞նչ է բրազիլացիների համար:
Իզաբելի Ֆոնտանա: «…Եթե խոսում ենք ֆուտբոլի մասին, ապա այստեղ ֆուտբոլիստների ձեռքում ամբողջ աշխարհն է»:
Ադրիանա Լիմա: «Ես կարծում եմ՝ ֆուտբոլը դրված է բրազիլացիների ԴՆԹ-ում»:
Ալեսսանդրա Ամբրոզիո: «Ֆուտբոլն առաջին նվերն է, որ ստանում է բրազիլացի մանուկը: Երեխաները հենց սկսում են խոսել, նրանց գնդակ են տալիս: Դա մեր սիրո արտահայտությունն է, իսկ ավելի անկեղծ՝ հավատք է»:
Կարդացեք նաև
Ռաքել Ցիմմերման: «Մեր հավաքականի համար հաղթելը հեշտ չի լինի: Մենք դա պետք է շքեղ անենք: Մենք դա նաեւ ginga ենք կոչում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ