Լրահոս
Օրվա լրահոսը

Չափահաս ուսանողը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ անչափահաս ուսանողին սպանելու համար. pastinfo.am

Հունիս 15,2014 14:44

Երևանի 19-ամյա բնակիչ, ԵՃՇՊՀ 2-րդ կուրսի ուսանող, Ջոն  Խալաթյանը մեղավոր  է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ անչափահասին սպանելու համար  և դատապարտվել 11 տարվա ազատազրկման:

Դատավճռով մասնակիորեն բավարարվել է տուժողի իրավահաջորդ  Լ.Մարգարյանի քաղաքացիական հայցը՝  ամբաստանյալ Ջ.Խալաթյանից հօգուտ Լ.Մարգարյանի պետք է բռնագանձվի մեկ միլիոն հինգ հարյուր հազար  ՀՀ դրամ՝  որպես հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերի հատուցում:

Ըստ մեղադրանքի, 2013 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 14.00-ի սահմաններում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում փոխադարձ կատակների կապակցությամբ վիճաբանել է իրենց թաղամասի բնակիչ և իրենց համալսարանի ուսանող, անչափահաս Կարեն Մարգարյանի հետ, որի ընթացքում վերջինս ապտակել է Ջ.Խալաթյանին:

Վերոհիշյալ միջադեպից իրեն նվաստացած զգալով, նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում Ջոն Խալաթյանը տանից իր հետ վերցրել է ծալովի դանակ, վրդովված իջել շենքի բակ և տեղյակ լինելով, որ իրենց շենքի դիմաց Կ.Մարգարյանի հորաքույրը ունի տաղավար ու նա պարբերաբար այցելում է այնտեղ, ժամը 15.35-ից սկսած սպասել է նրան:

Ժամը 16.10-ին տեսնելով տաղավար մտնող Կ.Մարգարյանին` կանչել է նրան և միասին մտնել են շենքի  մուտք, «որտեղ Ջոն Խալաթյանն ապօրինաբար Կարեն Մարգարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ», իր հետ նախապես վերցրած դանակով երկու անգամ հարվածել է նրան: Տուժողին  պատճառված վնասվածքների հետևանքով առաջացած հեմոռագիկ շոկի հետևանքով Կարեն Մարգարյանը ժամը 17.40-ին   «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կետրոնում մահացել է:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ջոն  Խալաթյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա ցուցմունքի,  տուժող, թաղի բնակիչ  Կարեն Մարգարյանի հետ ունեցել է որոշակի տարաձայնություններ՝ փոխադարձ կատակներ անելու պատճառով:

2013թ. նոյեմբերի 20-ին ինքը սովորականի պես գնացել է դասի, հետո դուրս եկել քայլելու և պատահաբար հանդիպել Կարենին, որի հետ եղել են իրեն անծանոթ մի քանի տղա: Որոշելով, որ հարմար առիթ է նախկինում ունեցած տարաձայնությունները հարթելու և հաշտվելու համար` մոտեցել է նրան և սկսել խոսել, որի ընթացքում Կարենը իրեն կրկին վիրավորել է և իրենց միջև մի քանի րոպե տևողությամբ քաշքշուկ է առաջացել, որի  ընթացքում վնասվել է իր ոտքը ու ինքը հեռացել է:

Ավելի ուշ իրենց շենքի դիմաց գտնվող կրպակավարի մոտով անցել է Կարենը և, տեսնելով իրեն, ասել է`  «արա էս հլը սաղ էս»  ու մտել հորաքրոջ` Արփիկի կրպակ:

 

Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30