Երեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Թուրքիա սահմանի թիվ 3 ուղեկալում: ՌԴ քաղաքացի Սերգեյ Իշենկոն նշված ուղեկալում իր կողմից վարած Toyota Landcruiser մակնիշի 04 D 047 AM համարանիշի ավտոմեքենայով մի քանի պտույտ շրջվելով՝ վթարի է ենթարկվել:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Իշենկոն տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը՝ ՌԴ քաղաքացի, 56-ամյա Մարինա Իշենկոն, տեղափոխվել է հիվանդանոց: Ուղեկալ է ժամանել ԱԻՆ փրկարարական ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր վիրավորին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել:
Մանրամասները կարող եք կարդալ` shamshyan.com-ի կայքում