«Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման գրոհայինները, ինչպես նաև Սիրիայի կառավարական ուժերի դեմ մարտնչող սիրիացի ապստամբները լքել են Քեսաբ քաղաքը, որը մարտից նրանց վերահսկողության տակ էր: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով մարդու իրավունքների հարցերով Syrian Observatory for Human Rights մոնիթորինգային կենտրոնին:
«Ջեբհաթ Ալ-Նուսրա» և «Ահրար Աշ-Շամ» խմբավորումները սիրիացի ապստամբների հետ մարտին ներխուժել էին Սիրիայի հյուսիսարևմտյան Քեսաբ քաղաք: Քեսաբը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, իսկ նրա բնակիչները հիմնականում հայեր են: Այդ լեռնային շրջանը խաղաղ ժամանակներում համարվում էր Սիրիայի հյուսիսի լավագույն հանգստավայրերից մեկը:
Կենտրոնի տվյալներով՝ գրոհայինների և ապստամբների մեծ մասն արդեն լքել է քաղաքը: Ներկայում կառավարական զորքերը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ միասին դիրքեր են զբաղեցնում Քեսաբի մոտակա գյուղերում՝ պատրաստվելով մտնել քաղաք:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում