Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոքի ռոուդ»՝ ժպտերես եւ արագ քաղցրավենիք

Հունիս 15,2014 13:45

Այս քաղցրավենիքը շատ ուրախ տեսք ունի, թեեւ անվանումը «քարքարոտ ճանապարհ» է նշանակում, շատ համեղ է, եւ ամենակարեւորը՝ շատ արագ է պատրաստվում:

roqi-roud-3

Անհրաժեշտ մթերքները

300 գ շոկոլադ
125 գ կարագ
4 ճաշի գդալ մեղր
100 գ մաշմելոու կոչվող ձգվող կոնֆետներ
5-6 հատիկ նշի թխվածքաբլիթ
10-15 հատ ընկույզ կամ կաղին

Պատրաստման եղանակը

roqi-roud-4

Շոկոլադը, մեղրն ու կարագը իրար հետ լցնել կաթսայի մեջ, որն էլ իր հերթին դնել մի քիչ ավելի մեծ կաթսայի վրա, որի մեջ ջուր է լցված՝ «ջրային բաղնիք» պատրաստել: Ցանկալի է, որ փոքր կաթսայի հատակը չհպվի մեծ կաթսայի մեջի ջրին:

roqi-roud-2

Մինչ շոկոլադը հալվում է կարագի եւ մեղրի հետ, մեծ ամանի մեջ լցրեք կոտրած թխվածքաբլիթները, ընկույզները եւ կտրատած մաշմելոուները:
Հենց շոկոլադի զանգվածը ամբողջովին հալվի եւ միատարր դառնա, դրա մեկ երրորդը լցրեք թխվածքա-կոնֆետային խառնուրդի վրա, լավ խառնեք, ապա շուռ տվեք ուղղանկյուն տարայի մեջ՝ ապակե կամ ֆոլգայե, լավ սեղմեք, որ զանգվածը «նստի», ապա ավելացրեք շոկոլադի զանգվածի մնացած մասը, հարթացրեք եւ դրեք սառնարան առնվազն երեք-չորս ժամով:

Հանեք սառնարանից, կտրատեք եւ մատուցեք:
Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»
14.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30