Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, իր գործկոմի նախկին անդամ, լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերին որակազրկել է 90 օրով:
Պատճառը՝ կոռուպցիոն սկանդալի հետ կապված հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելն է: ԳՖՀ-ի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը մերժել է 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրության գործով ցուցմունք տալու՝ ՖԻՖԱ-ի քննչական պալատի նախագահի տեղակալ Մայքլ Գարսիայի առաջարկը: Այդ որոշումը վիրավորել է «Բավարիայի» պատվավոր նախագահի արժանապատվությունը եւ նա վճռել է չմեկնել Բրազիլիա: «Ես չեմ պատրաստվում մեկնել աշխարհի առաջնություն՝ հենվելով այն իրողության վրա, որ ՖԻՖԱ-ի համար աշխարհի առաջնությունում ցանկալի հյուր չեմ լինելու», – Bild հանդեսին ասել է Կայզեր Ֆրանցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ