Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հունիսի 15-ից 21-ը Միացյալ Արաբական Էմիրություններում (ԱՄԷ) կմասնակցեն արագ եւ կայծակնային շախմատային խաղերի աշխարհի առաջնություններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արոնյանին ցանկանում ենք հաջողություններ: Արոնյանի շուրջը պետք է հավաքել ուժեղ ու համալիր կազմով մի թիմ, որի առջև պետք է դրվի լուրջ սպորտային խնդիրներ: Նա պետք է լուրջ ձևով զբաղվի իր մոտ ի հայտ եկող թույլ կողմերով, որպեսզի կարողանա իրականացնել մեր բոլորի ցանկությունը: Ռուս մեծահարուստները օգնում են Կարյակինին աշխարհի չոմպիոնի կոչումը իրենց վերադարձնելու համար: Հնարավոր է նաև նույնը իրականացնել մեզ մոտ, որը հնարավորություն կտա լուծելու բոլոր հիմնախնդիրները և հանգիստ խղճով պայքարելու չեմպիոնության համար: Դա կլինի ազգանվեր գործ ու մեծ ուրախություն կպատճառի մեր բազմաչարչար ժողովուրդին: