Մի քանի ժամից Բրազիլիայի Մանաուս քաղաքի «Արենա Ամազոնիա» մարզադաշտում կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության «D» խմբի Անգլիա-Իտալիա մեկնարկային հանդիպումը: Սակայն տեղի ոստիկանության հատուկ մասնագետներն ամբողջ ցերեկն այստեղ աշխատել են:
Gazzetta dello sport-ի փոխանցմամբ, նրանք որոնում էին հնարավոր պայթուցիկ սարքը, որի մասին Մանաուսի ոստիկանությանը տեղեկացրել են անհայտ չարագործները:
Ըստ նախնական տեղեկությունների, ահազանգը կեղծ է եղել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ