Իրաքի հարավային շրջանների մի մասը գրաված «Իրաքի և Լևանի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է Ադրբեջանին և Թուրքիային, հաղորդում է «ԱՊԱ»-ն:
Գրոհայինները Ֆեյսբուքում հայտնել են, որ Թուրքիայում և Ադրբեջանում պատրաստվում են «իսլամական պետություններ ստեղծել»: Նրանք տարածել են այդ երկրների դրոշներն ու քարտեզները, որոնք պատկերված են սև ֆոնի վրա և Մուհամեդ մարգարեի կնիքով:
Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ձեռնարկվում են բոլոր համապատասխան միջոցառումները հնարավոր սպառնալիքները կանխելու համար:
ԻԼԻՊ Սուննի մահմեդական խմբավորումը Իրաքում կռվում է Շիա մահմեդական կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել են Մոսուլ և Տիկրիտ քաղաքները և շարժվում են դեպի Բաղդադ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ