Ուկրաինայի նախագահի նստավայրից մուտքերից մեկի մոտ պետական անվտանգության վարչության ծառայողները ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել, հաղորդում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը:
Անվտանգության մարմնից հայտնել են, որ նախնական տվյալներով պայթուցիկ սարքը բաղկացած էր մի քանի Ֆ-1 և ՌԳԴ տիպի նռնակներից, խոցող լրացուցիչ մասերից և բջջային հեռախոսից, այն տեղադրված էր դեղին դույլի մեջ:
Պայթուցիկը տեղադրած անհայտ անձին նկատել են, սակայն նա հասցրել է փախչել դեպքի վայրից՝ չհասցնելով մարտական դիրքի բերել սարքը:
Պայթուցիկ սարքը օգնել է հայտնաբերել մի կին անցորդ, որը հունիսի 14-ին ժամը 00:25 շենքի մոտ նկատել է զինվորական հագուստով մարդկանց և հայտնել իրավապահ մարմիններին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ