Լեռնային Ղարաբաղում ստատուս- քվոն հնարավոր չէ երկար պահպանել: Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հակամարտությունը կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա, հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հունիսի 14-ին Բաքվի ԱԴԱ համալսարանում «Եվրոմիություն և Ադրբեջան. Նոր հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով դասախոսության ժամանակ, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:
Բարոզուն ընդգծել է, որ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հարցը ցավագին է և նշել, որ Եվրոմիությունը ցանկանում է, որ կողմերը հաշտվեն և այդ հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:
Բարոզուն հայտնել է, որ ճիշտ չէ համարում, որ ԵՄ-ը մեղադրում են Ղարաբաղի խնդիրը չկարգավորելու համար՝ նշելով, որ այդ հակամարտությունը այլ ուժեր են ստեղծել, ոչ թե ԵՄ-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Բարուզո շատախոս: