Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է». Մկրտիչ Արզումանյան

Հունիս 14,2014 18:21

“Qahana.am” կայքը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակներում «Հայտնի մարդիկ հավատքի մասին» խորագրի ներքո ձեզ կներկայացնենք սիրված ու ճանաչված արվեստագետների, հասարակական, քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ՝ «Եկեղեցին և մենք» թեմայով:

Մեր առաջին հյուրը դերասան Մկրտիչ Արզումանյանն է: Ի՞նչ հաճախականությամբ է դերասանն այցելում եկեղեցի, որտե՞ղ է առավել շատ գտնում իր հանգիստը, հավատո՞ւմ է, որ Աստված կօգնի իր նախաձեռնություններին և որտեղի՞ց է գալիս այդ հավատքը՝ փորձեցինք պարզել անձամբ դերասանից:

Եթե երբևիցե որևէ խնդրանք կամ սպասելիք եք ունենում, աղոթքով դիմո՞ւմ եք Աստծուն:
Միշտ: Կարելի է ասել՝ այնպիսի օր չի լինում, որ աղոթքով Աստծուն չդիմեմ: Մտքերով հաճախ Աստծու հետ եմ:

Կարո՞ղ եք հիշել մի դեպք, որ զգացել եք Աստծո ներկայությունը, օգնությունը: Նման դեպքեր շատ են եղել: Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է: Հիմնականում անձնական բնույթի դեպքեր են, չեմ ցանկանա մանրամասնել…

Մկրտիչ, իսկ Ձեր կյանքում Հայ Առաքելական եկեղեցին ի՞նչ դեր, կարևորություն, նշանակություն ունի:
Տատիկներս հաճախ էին եկեղեցում լինում: Այդ դաստիարակությունը նրանցից եմ ժառանգել: Այնպես որ, իմ կյանքում եկեղեցին, հավատքը կարևոր բաղադրիչներ են:

Հիմա դուք Ձեր ընտանիքն ունեք՝ կին, երեխաներ: Հաճա՞խ եք այցելում եկեղեցի: Անձամբ ես հաճախ եմ լինում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ ընտանիքիս հետ պարբերաբար Սաղմոսավանք ենք այցելում, որը դարձել է մեզ համար շատ հարազատ ու հաճելի վայր: Դա ուղղակի մեզ համար անհրաժեշտություն, ապրելակերպ է դարձել:

Շարունակությունը կարդացեք այստեղ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30