Հունիսի 14-ին՝ բռնադատվածների հիշատակի օրվան ընդառաջ, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ Հայաստանում ստալինյան բռնաճնշումներին առնչվող «Armenian Total (itar)is » ծրագրի շրջանակներում ստեղծված «Անհարազատներ» փաստագրական ֆիլմի ցուցադրությունն ու ծրագրի կայքի (հղումը՝) շնորհանդեսը՝ «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության համատեղ ջանքերով:
Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով անդրադառնալ սովետական անցյալի՝ հատկապես բռնատիրական փուլին՝ ստալինյան բռնաճնշումների պատմությունները նոր սերնդին փոխանցելու և դրանց ժամանակակից մեկնաբանություն տալու համար:
Կայքի պատասխանատու Հովհաննես Թաջիրյանը ներկայացրեց կայքի մանրամասները.«Կայքը ստեղծելիս կարևորել ենք սոցկայքերի ու որոնողական համակարգերի հետ հեշտ գեներացումը: Նաև այն «պաշտպանել» ենք հակերային տարբեր հարձակումներից: Կայքը բաղկացած է նորությունների, լուսանկարների, տեսանյութերի,բառացանկի, մամուլի ու փաստաթղթերի բաժիններից: Այստեղ կարելի է գտնել նաև տեղեկություն մեր ծրագրի ու անձնակազմի մասին: Գործում է նաև հետադարձ կապ, որի շնորհիվ կայքի այցելուները կարող են կիսվել իրենց մեկնաբանություններով ու առաջարկներով, ուղարկել ստալինյան բռնաճնշումներին առնչվող փաստաթղթեր, լուսանկարներ, կամ պատմություններ, հիշողություններ, օրագրային գրառումներ: Նշեմ նաև, որ կայքը թարգմանված է անգլերեն և ռուսերեն լեզուներով: Կայքում տեղ գտած տեղեկատվության տարածումը շատ արագ է և մատչելի բոլորին: Չնայած կայքի շնորհանդեսն այսօր է կայանում, այն արդեն տասը ամիս է, ինչ պաշտոնապես գրանցված է: Ամիսների ընթացքում կայքի դիտումների քանակը հասել է 16.000-ի: Որպես կայքի պատասխանատու կարող եմ հավելել, որ կայքում տեղ գտած տեղեկատվությունն անընդհատ թարմացվելու է»:
Կայքի շնորհանդեսից հետո տեղի ունեցավ «Անհարազատներ» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Կազմակերպիչների մեկնաբանությամբ՝ ֆիլմի անվանումը 30-ականներին հաճախ օգտագործվող տերմին է, որն օգտագործում էին խորհրդային տարիներին ոչ ցանկալի մարդկանց որակավորելու համար:
Կարդացեք նաև
Կայքից և փաստագրական ֆիլմից բացի հետագայում նախատեսվում է գրքի տպագրություն, որտեղ ներառված կլինեն հավաքված բոլոր փաստաթղթերը, լուսանկարներն ու պատմությունները:
Սյունե Սևադա
Մի կայք էլ `թող Սերժի բռնաճնշումների մասին ստեղծեն….