Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Հայաստանում հիմա հեղինակավոր գողեր չկան, որովհետեւ գողանալու բան էլ չկա»

Հունիս 14,2014 17:05

«Որքան էլ չսիրեն Վանո Սիրադեղյանին, նա մի լավ գործ է արել, բոլոր օրենքով գողերին ասել է՝ կամ Հայաստանից գնում եք կամ թողնում եք ձեր հանցագործ գործունեությունը»,- այսօր «Ֆորում» ակումբում պատմում էր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, Հայաստանում հիմա հեղինակավոր գողեր չկան, որովհետեւ գողանալու բան էլ չկա. «Հայաստանը շատ փոքր է, որ կարողանա նման համակարգ պահել»:

Իրեն քրեական աշխարհը լուսաբանող լրագրող համարող Թերեզա Ասատրյանն էլ պատմեց, թե 1980-ականների վերջերից ինքը կալանավայրերում է անցկացրել, նույնիսկ ազատազրկվածներին ընդունելու իր սենյակն ուներ, ապա անդրադառնալով  Վանո Սիրադեղյանի ՝լավ գործ անելու սոցիոլոգի դիտարկմանը, նկատեց, թե Հայաստանից հեռացան գողերը, բայց մնացին գողականները. «Գողականները վխտում են, լավ չէ՞ր լինի, որ գողերը լինեին»:

Հետո նա քննադատեց իրեն քրեագետ համարող Սերգեյ Գալոյանին, որը պնդում է թե գողերի հետ նստում, վեր է կենում ու քրեական աշխարհի մասին տեղեկությունները փոխանցում է առաջին ձեռքից. «Բացառվում է ՝ գողը նրան տեղեկատվություն տա, եթե տրամադրել է, ուրեմն այլեւս գող չէ, որովհետեւ գողը տեղեկատվություն չի տալիս: Վստահեցնում եմ՝ Գալոյանը երբեւէ կալանավայր նույնիսկ  չի գնացել… երեւի ինքը կայանալու խնդիր ունի, որովհետեւ իր պատկառելի տարիքին նոր սկսել է գրել, իսկ ի՞նչ է գրել մինչեւ այժմ: Ինքը օգտվում է արտասահմանյան մամուլից, կայքերից, իրականում կյանքում գող չի էլ տեսել: Իսկ ես իրենց հետ լուսանկարներ ունեմ: Գալոյանը գողերի մասին անճիշտ տվյալներ է տալիս: Իր բոլոր խոսքերն ու գրածները խնչած թաշկինակի նշանակություն ունեն»:

Հարցին, թե քանի օրենքով գող կա Հայաստանում, լրագրողը չկարողացավ պատասխանել, ասաց՝ երեկ չեմ հաշվել, որ այսօր ասեմ. «Ես իմ գործն եմ անում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30