Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ատոմակայանը առաջին անգամ չի կանգնում վերանորոգման համար, սակայն երբեք էլեկտրաէներգիան չի թանկացել դրա պատճառով». (Տեսանյութ)

Հունիս 14,2014 16:45

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, կարծիք հայտնեց, որ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար անպայման տուժում է  սպառողը: «Ով, ինչ պրոբլեմ ունի, միանգամից դիմում է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին եւ, առանց աուդիտորական ուսումնասիրություններ կատարելու, միանգամից սկսում են բարձրացնել գինը: Այս թանկացման միջոցով ներկրողների ջրաղացին  են ջուր լցնում:  Այն տեղական արտադրողները, որոնք ծանր վիճակում են գտնվում, կրկնակի ծանր վիճակում կհայտնվեն թանկացումից հետո, որովհետեւ եթե թանկանում է էլկտրաէներգիան, ապա շղթայի նման թանկանում է ամեն ինչ»:

Սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանն էլ տեսակետ հայտնեց, որ Հայաստանի սպառողը ամենահարուստը չէ: «ԻՆչո՞ւ պետք է գումար տա ամեն ինչի համար: Հենց նեղն են ընկնում, դիմում են սպառողին, սպառողն էլ պիտի անպայման ավել մուծի»:

Երեւանի սպառողների շահերի պաշտպանության ասոցացիայի փոխնախագահ Մկրտիչ Դավթյանը, էլեկտրաէներգիայի թանկացման պատճառները, օրինակ բերելով, ասաց, որ Հայաստանի քաղաքացիները հասկանում են, որ Էլեկտրաէներգիան այն բիզնեսն է, որը միանշանակ շահույթ պետք է ապահովի եւ չկա մի ոլորտ, որտեղ չօգտագործվի էլեկտրաէներգիան: Պրն Դավթյանը այն հիմնավորումը, որ էլեկտրաէներգիան թանկանում է, քանի որ ատոմակայանը վերանորոգման համար 4 ամիս կանգնել է, ճիշտ չի համարում: «Ատոմակայանը առաջին անգամ չի կանգնում վերանորոգման համար, սակայն մենք երբեւիցե  չենք ականատես եղել այն պատճառաբանությանը, որ այն կանգնելուց հետո պետք է էլեկտրաէներգիան թանկանա»:

Պրն Դավթյանը նաեւ հավելեց, որ ՀԷԿ-երի արտադրած էներգիան ավելի թանկ է , քան ատոմակայանի էներգիան: «Եթե թանկ է ու վաճառվել է, ապա ուրեմն շահույթ ստացվել: Ինչպե՞ս պատահեց, որ շահութաբեր կազմակերպությունը սնանկ դարձավ եւ իր ծախսերը հոգալու համար պետք է թանկացնել էլեկտրաէներգիան»:

 

Բանախոսների կարծիքով էլեկտրաէներգիայի թանկացումից հետո Հայաստանում կտրուկ կաճի արտագաղթի հոսքը. «Էլեկտրաէներգիայի թանկացումը նպատակաուղղված է, որպեսզի վերջնականապես դատարկեն այս երկիրը: Սա քաղաքականություն է,  որ տարվում է այս ռեգիոնի նկատմամբ՝ այն հայերից դատարկելու նպատակով»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30