Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական կողմը դիմել է գլխավոր դատախազին՝ կաշառքի մեղադրանքն անհիմն է

Հունիս 14,2014 16:30

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի  պաշտպան Ինեսսա Պետրոսյանը  դիմում-միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ինեսսա Պետրոսյանը, ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է իրականությունը և հույս հայտնել, որ գլխավոր դատախազը ցուցում կտա մասնակցող դատախազին անհիմն մեղադրանքից  հրաժարվել:

Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ դատաքննությամբ էլ պարզվել է, որ որևէ ապացույցով չի հիմնավորվում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը՝ տուժողի նկատմամբ համաներման գործընթացը սկսելու համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալը:

Սահակ Հարությունյանի մասով մեղադրանքի մեխը, ըստ պաշտպանի, տուժող Բաբկեն Բուդաղյանի ցուցմունքներն էին՝ նախաքննության ընթացքում նա երեք անգամ առերեսվել էր Սահակ Հարությունյանի հետ: Ընդ որում առաջին անգամ նա առերեսվել էր  օրենքի կոպիտ խախտմամբ՝ Սահակ Հարությունյանը ցուցմունք չի տվել,  իսկ առերես հարցաքննություն անց է կացվում հակասությունների առկայության դեպքում: Պաշտպանական կողմի  բողոքը բավարարվել էր, կրկին առերեսում էր անցկացվել, որի ժամանակ Բուդաղյանը հստակ նշել էր, որ Սահակ Հարությունյանն իրենից որևէ գումար չի պահանջել:

2014թ. հունվարի 30-ի այս առերես հարցաքննությունից հետո հաջորդ օրն իսկ քննիչը ցուցում է տվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությանը ճշտել, թե «ինչու տուժողն եկավ և այդպիսի ցուցմունք տվեց», հետո նրա նկատմամբ սկսվել են  հետապնդումները: Պաշտպանական կողմն արձանագրում է, որ  բերման ենթարկվելուց հետո տուժողի աչքի տակ առկա էր  մեծ կապտուկ՝ արդյունքում նա ցուցմունք է տալիս Սահակ Հարությունյանի դեմ, որը գործով միակ ապացույցն է:

 

Մանրամասները կարող եք կարդալ`pastinfo.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30