Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Խաչատրյանը՝ Աֆրիկյանների տան համար պայքարողների մասին. «Նրանց ձեռքին բան չկա»

Հունիս 14,2014 15:58

«Այդ խնդիրը միայն մի շենքի խնդիր չէ»,- այսօր՝ հունիսի 14-ին, «Վարկած» մամլո ակումբում, անդրադառնալով Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման խնդրին, հայտարարեց Փարիզ էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը:

Նա համարում է, որ նախ եւ առաջ ճարտարապետների խնդիր կա, քանի որ նրանք չեն արժեւորում շենքերն ու հուշարձանները, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ դրանք քանդման ենթակա չեն: Բանախոսի խոսքերով՝  հայ ճարտարապետները Աֆրիկյանների շենքը համարում են օտար՝ ռուսական կլասիցիզմ օրինակ. «Անգամ եթե հայկական չէ, դա Երեւանում է կառուցված, եւ Երեւանում կառուցված շենքն ինչքան էլ ռուսական կլասիցիզմի օրինակ լինի, ինքն արդեն ադապտացված է: Այսինքն՝ մենք ռուսական կլասիցիզմի տարրերը բերել ենք լոկալացրել ենք հայկականի հետ՝ 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին կառուցելով այդ շենքը: Այդ պատճառով, երբ ճարտարապետը կամ քաղաքաշինարարն ասում է, որ դա արժեք չի ներկայացնում, հետեւաբար՝ պետությունն էլ չի կարող արժեքավորել, եւ բնակիչներն էլ եւս»:

Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ պետությունը իր հերթին որպես ժառանգություն պետք է արժեւորի շենքը, եւ երբ որ պետությունը արժեւորի այն մարդը, ով ձեռք կբերի շինությունը չի նախընտրի նորակառույցները եւ այնտեղ բնակվելը պատվաբեր կհամարի: Տիկին Խաչատրյանը համարում է, որ մեկ այլ խնդիր է օրինական թերի դաշտը, քանի որ միայն օրենքի մի քանի տող  է պաշտպանում այդ շենքը «Նույնը Փակ շուկայի ժամանակ էր՝ իրենք ասում էին՝ մենք ֆասադը պահել ենք, բայց միայն ֆասադը արժեք չի ներկայացնում. Ներսի կամարաշարն էր արժեքը»:

Քաղաքաշինության դոկտորը զարմացած է, որ շինության համար պայքարող ակտիվիստների կողքին ճարտարապետներ չկան: Որպես խնդրի լուծում նա հայ ճարտարապետներին առաջարկեց ավելի ակտիվ լինել եւ մասնակցել պայքարին: Սակայն ինքը՝ Մարիամ Խաչատրյանը շինության համար պայքարողների կողքին չէ, քանի որ համարում է, որ «նրանց ձեռքին բան չկա». «Հիմա ամեն մի ճարտարապետ իրեն մաեստրոյի տեղ է դրել: Այսօրվա օրով Նարեկ Սարգսյանն ասում է՝ ես իմ ոճն եմ մտցրել, իր ոճը ո՞րն է. Համաչափություն ընդհանրապես չկա, ներդաշնակություն ընդհանրապես չկա: Ես միշտ մտածել եմ՝ ինչպե՞ս կարել է ստալինյան ճարտարապետությունը, որը եղել է 30-ականներին Մոսկվայում, հիմա օգտագործել: Հիմա ստալինիզմ, ԽՍՀՄ չկա, բայց մենք նույն ենք անում, այսինքն՝ ճարտարապետության մեջ Սովետմիությունն է առանց Սովետմիության»:

Aravot.am-ի հարցին, թե հնարավոր չէր նորակառույցները համապատասխանել Աֆրիկյանների ակումբի շինությանը, Մարիամ Խաչատրյանը պատասխանեց. «Այդ ճարտարապետները պետք է շատ կրթված լինեին՝ առնվազն Եվրոպայում ավարտած պետք է լինեին, որ ամեն ինչ հասկանային: Իսկ մեր մոտ ճարտարապետական կրթությունը թերի է, խնդիրն այդ տեղից էլ է գալիս»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. anush says:

    Նույն Նարեկ Սարգսյանը եվրոպական կրթություն ունի, բայց ինչ խառնաշփոթ ստեղծեց??
    Կան շատ լավ ճարտարապետներ, բայց, ինչպես ամենուր, այստեղ էլ նեղ թայֆայով, բաժանիր, որ տիրես մտածողությամբ են գործում, առանց հաշվի առնելու մասնագետների կարծիքը.արդյունքում մենք միայն կորցնում ենք, կորցնում պատմա-մշակութային արժեքներ,բարձր արվեստի չափանիշներ, կորցնում ենք մեր դեմքը որպես հինավուրց շինարար ու ստողծագործ ժողովուրդ…….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30