Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ձգտել, որ Հայաստանում արյան դոնորությունը լինի կամավոր». արյունաբան

Հունիս 14,2014 15:45

Այսօր Հայաստանի Երիտասարդական հիմնադրամում ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը  դոնորի միջազգային օրվա կապակցությամբ իր զեկույցում նշեց, որ  հազարավոր կյանքեր են փրկվում աշխարհում արյան փոխներարկման շնորհիվ: «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» խորագիրը կրող կոնֆերանսի ժամանակ պրն Դաղբաշյանը հայտնեց, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է դոնորների եւ հավաքագրվող արյան քանակը: Ըստ նրա փոխանցած տվյալների՝ 2013 թվականին Հայաստանում կատարվել է 13 հազար արյունատվություն:

SAM_1962

Սմբատ Դաղբաշյանը  տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն արյան բաղադրամասերով եւ պատրաստուկներով երկիրը ամբողջովին ապահովելու համար երկրի 1000 բնակչի համար անհրաժեշտ է 40 դոնոր:«Մինչդեռ Հայաստանում 1000 բնակչին բաժին է հասնում ընդամենը 3 դոնոր: Այդ ցուցանիշներին հասնելու համար դեռ շատ անելիքներ ունենք»:

SAM_1964

Պրն Դաղբաշյանը հորդորեց, որ արյուն ունենալու համար անհրաժեշտ է գիտակցել, որ միայն կամավոր կերպով հանձնած արյան շնորհիվ է, որ հնարավոր կլինի փրկել արյան կարիք ունեցող մարդկանց կյանքը: «Շատ կարեւոր է, որ այս գաղափարը արմատանա մեր հասարակության մեջ դեռեւս վաղ հասակից: Պետք է ձգտել, որ Հայաստանում արյան դոնորությունը լինի կամավոր անվարձահատույց»:  Պրն Դաղբաշյանը տեղեկացրեց, որ դոնորության հետ կապված ծրագրերի, արյան ծառայության ստորաբաժանումների ժամանակակից սարքերով ապահովելու խնդիրները միշտ եղել են հասարակական կազմակերպությունների եւ գերատեսչությունների ,  ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:

SAM_1972

Կոնֆերանսի ավարտին պատվոգրեր շնորհվեցին դոնորության ծրագրերի բոլոր ակտիվ մասնակիցներին: Նրանց շարքում էին Radio Van-ի աշխատակիցները, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրագրող Աննա Դավթյանը, DJ Վակցինան եւ այլք:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30