Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցին մեղադրվում է ամուսիններին ծեծելու մեջ

Հունիս 14,2014 15:34

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է ամուսիններին ծեծելու մեջ մեղադրվող Հովհաննես Պ.-ի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Հովհաննես Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախորդ տարվա հոկտեմբերի 18-ին, ժամը 19-ի սահմաններում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է ամուսիններ Արման Մ.-ի և Անահիտ Ա.-ի հետ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ գլխով և ձեռքերով հարվածներ է հասցրել վերջիններիս մարմինների տարբեր մասերին` Արման Մ.-ին պատճառելով առողջության տևական քայքայմամբ միջին ծանրության, իսկ Անահիտ Ա.-ին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Հովհաննես Պ.-ն նախկինում դատված չի եղել:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30