Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի թղթե սրի ու լիկվիդը չհաղթահարելու մասին

Հունիս 14,2014 13:03

Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը քառյակի ներկայացրած 12 կետերը համարում է քառյակի  միասնական լինելու գործոն:

«Միասնական ֆորմատը պահպանվում է, քառյակը եկել է համաձայնության այդ հայտարարությունը կոնսենսուսի արդյունք է, ինչը շատ կարեւոր է քառյակի պահպանման առումով»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Հարությունյանը:

12 կետի մեջ  Սերժ Սարգսյանի հրաժարականի բացակայման հարցը, պարոն Հարությունյանը նույնպես ողջունում է. «Համաձայնությունը եղել է մեղմ տարբերակով, որովհետեւ սեպտեմբերին, երբ ժողովուրդը դուրս գա հրապարակ, այլեւս քառյակը որոշողը չէ, այլ ժողովրդի ձայնն է անցնելու: Ավելի լավ է, այսպես մի քիչ մեղմ գնա գործընթացը ու ուժերը չպառակտվեն, քան թե արմատական դիրքորոշումներով գնան ու պառակտում արձանագրվի»:

Նրա համոզմամբ, Սերժ Սարգսյանը, զոհաբերելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, գնում է  զիջումների, թուլանում է. «Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, որովհետեւ Հայաստանը շարժվում է հակահայկական ուղղությամբ ու բարձր արագությամբ: Սեպտեմբերի վերջերին նա իրենից բացի զոհաբերելու այլ բան չի ունենալու: Ճանպարահային քարտեզը նրա ապահով ծերության համար արդեն սկսված է»:

Պարոն Հարությունյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները տապալել են թե ներքին թե արտաքին քաղաքականությունը ու գերտերությունների ձեռքին դարձել են  մանրադրամ. «Աստանայում տեղի ունեցածը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի ներկայացնում Հայաստանը, այլեւ ոչ մի կապ չունի արժանապատվության տարրական պատվի հետ, այնտեղ ոչինչ չպատասխանեց Ղազախստանի նախագահի հայտարարությանը, եկավ եւ  երիտասարդների՝ նժդեհակոմսոմոլոպոլական հանդիպման ժամանակ հանեց թղթե սուրն ու ճոճեց: Այդ նույն օրը նա նաեւ մանկապարտեզ էր այցելել, Լավ է, որ մանկապարտեզում այդ մասին չի ասել: Այդ կոնտեքստում եմ տեսնում նաեւ Կիսելյովի հայտնի արտահայտությունները: Եթե մեր իշխանություններն այնքան են ձողն իջեցրել, որ ԱԺ փոխնախագահի մակարդակով  են դիմավորրում լրատվական ծառայության ղեկավարին… նրա՝  այդ տոնով խոսելը մեր իշխանությունների նսեմ  պահվածքի , Հայաստանը նսեմացնելու հետեւանք է»:

Պարոն Հարությունյանը դեռ փորձում է հասկանալ, Կիսելյովը իր կամքով էր նման արտահայտություններ  արել, թե ադրբեջանական լոբբին դերակատարում ուներ՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ թեժացնելու համար:

Վերջում էլ ընդգծեց, որ ինքը ՄՄ կողմնակից չի եղել ու նկատեց, որ Հայաստանի իշխանություններն այնքան վատ են խաղում արտաքին դաշտում, որ միակ ելքը իշխանափոխությունն է .«Պետք է փորձենք ոչ թե ուղղել, այլ իշխանությունները պետք  է փոխվեն, որ նոր իշխանությունը կարողանա շտկել իրավիճակը:

Եկել ենք մի վիճակի, որը Հայաստանը փորձելու է գտնել միակ քայլը, իսկ այս իշխանությունների օրոք հնարավոր չէ: Կողմնակից չեմ, որ ամեն անգամ սխալներից հետո սխալների ուղղում անենք: Սերժ Սարգսյանը անցել է  լիկվիդի բոլոր թույլատրելի փուլերը եւ դուրս մնալու հրամանը պետք է լինի: Քաղաքական ուժերը ժողովրդի հետ պետք է իրագործեն դուրս մնալու հրամանը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Շտապել պետք չէ, սերժը պիտի ըմբոշխնի ֆիլմիս բերկրանքը:Եթե մինչև վերջ դիմանա, ուրեմն кащей бессмертныи-ն ա:Չստուգենք, չիմանանք, ի*նչ նյութից է թագավոր տղեն:Հա, սերժ, ֆիլմի սկզբում հենց ես եմ իմ երբեմնի 9-ամյա դեմքով և դպրոցի բակում և այրում եմ հայերեն դասագրքերս և հարցնում քո չունեցած.
    -Հայեր, ասում էիք, թուրքերն այրել են ձեր գրքերը, ես թուրք չէի, բայց ինձ էլ ստիպեցիք դա անել, ես ընդամենը 9 տարեկան եմ ֆաշիզմ….
    Սերժ եթե դիմանաս, ուրեմն դու մարդկությունից տարբեր ես նաև նյութով:Էդ օրվա համար եմ ապրում,բա դու*:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30