Հունիսի 13-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողել Թալին մտնող ճանապարհի ցուցանակի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին, ցուցանակի տակ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էին տարբեր տրամաչափի 298 փամփուշտ և 1 նռնակ առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։