Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով. «Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածությունը Ռուսաստանի կողմից համակարգվում եւ վերահսկվում է». ԳԱԼԱ

Հունիս 14,2014 12:31

Այնպես չէ, որ Ռուսաստանն անմիջական մասնակցություն ունի Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածությանը: Սակայն Ռուսաստանն իրազեկ է կատարվող դեպքերին և իրադարձություններին, և ենթադրում եմ, որ Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածությունը, ինչպես տարածաշրջանի այլ հակամարտություններ, ամեն դեպքում պաշտոնական Մոսկվայի հետաքրքրությունների շրջանակում է:

Նման տեսակետ հայտնեց ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան, փորձագետ Վադիմ Դուբնովը` պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին, թե Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածության համատեքստում հնարավո՞ր է Ռուսաստանի գործոնն ու միջամտությունը:

Փորձագետի համոզմամբ,  բոլոր այդ գործողությունները Ռուսաստանի հետ համաձայնեցվում են և սահմանային լարված իրավիճակը պաշտոնական Մոսկվայի կողմից  համակարգվում ու վերահսկվում է:

«Դժվար է դատել և մեկնաբանել այն ամենը, ինչը սահմանին է և մեզանից հեռու, և այս մասով ես չեմ կարող որևէ միանշանակ բան ասել: Ամեն դեպքում չեմ կարծում, որ դա պետք է կապել Եվրասիական միության ստեղծման եւ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, քանզի չեմ կարծում, որ այդ հարաբերությունները միանշանակ են, ըստ իս՝ այդ հարաբերությունները բավականին բարդ են, ոչ միայն այն հանգամանքով, որ Ռուսաստանը ցանկանում կամ չի ցանկանում Ադրբեջանին էլ մտցնել այդ միություն: Այստեղ կան մի շարք համաձայնագրեր, բազում երկկողմ հետաքրքրություններ, և ես չեմ կարծում, որ Եվրասիական միությունն ամեն դեպքում ունի նման նշանակություն»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` ԳԱԼԱ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30